Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքը Ուկրաինայում որևէ պաշտոնի չի հավակնում:
«Ես միայն կարող եմ իմ խորհուրդներով օգտակար լինել, ես, իհարկե, Ուկրաինայում որևէ պաշտոնի չեմ հավակնում», – ասել է Սաակաշվիլին Լեհաստանի արբանյակային հեռուստատեսության BelSat հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Քաղաքական գործիչը նշել է, որ ցանկանում է վերադառնալ Ուկրաինա՝ տեսնելու ընկերներին, խորհուրդներ տալու երիտասարդներին և դասախոսություններ կարդալու:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46420