Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքելու պահն է․ Կիրո Մանոյան

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքը վերջին փամփուշտը չէ մեր զինանոցում, վերջին փամփուշտը Հայաստան-Արցախ վերամիացման հայտարարությունն է, բայց մինչ այդ անհրաժեշտ է ունենալ Հայաստան-Արցախ իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք, ի վերջո, կհանգեցնեն դրան: Այս մասին Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:


Նրա խոսքով, այսօր չի կարելի 180 աստիճանով շրջադարձ կատարել և գործի դնել 1989-ի վերամիավորման որոշումը, բայց անհրաժեշտ է այդ ուղղությամբ անել քայլեր՝ անկախ նրանից, թե ով ինչպես կնայի դրան: Նա վստահ է, որ հեշտ չի լինելու, բայց դիմագրավելու և հաջողության միակ գրավականը միասնականությունն է:

«Այստեղ կարող է լինել նաև դերերի բաշխում, կարող են բարձրացվել այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն կողմը կարող է նպատակահարմար չգտնել: Բայց պետք չէ ընդունել այնպիսի վախվորած կեցվածք, որն անարդարացի ձևով կբերի հիասթափության ուրիշների կողմից»,- նշեց Մանոյանը:


ՀՅԴ-ականը վստա է, որ մենք չպետք է որևէ մեկին մեղադրենք` միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբին, եթե մենք ինքներս վճռականություն չենք ցուցաբերում:


«Ճնշումներ լինելու են, բայց կան պետություններ, որոնք, վստահելով իրենց հնարավորություններին, անտեսում են այս կամ այն ուժի դժգոհությունը»,- շեշտեց նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46401