Շուշիի ազատագրման տարեդարձի տոների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ։
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Վարչապետը կմեկնի մայիսի 9-ին, կմասնակցի Արցախում մեկնարկող տոնական միջոցառումներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս կմեկնի Արցախ` Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ։
Սարգսյանի այցի մանրամասներ դեռ հայտնի չեն, և պարզ չէ` հրապարակային տոնական միջոցառումներին նա կմասնակցի, թե ոչ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46374