ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ` Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀԿ–ին մոտ կանգնած աղբյուրը։
Սարգսյանի այցի մանրամասներ դեռ հայտնի չեն, և պարզ չէ` հրապարակային տոնական միջոցառումներին նա կմասնակցի, թե ոչ։
Հիշեցնենք, որ Սարգսյանը մարտի սկզբին կրկին Արցախում էր։
Նա այնտեղ մասնակցել էր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացած հուշ երեկոյին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46360