Հայաստանի բնակչությունը 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,8 հազար մարդով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալները:
2019 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ում ծնվել է 8042 երեխա, ինչը 3,1%-ով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ընդ որում, նշված ժամանակահատվածում մահերն ավելացել են 3,4%-ով՝ 7 373 դեպք:
Հիշեցնենք, մարտ ամսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ստեղծել ազգային խորհուրդ՝ երկրում դեմոգրաֆիական իրավիճակի բարելավման համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46347