2019թ.-ի մայիսի 1-ից Ազերէներջին սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել ԵՄ երկրներին: Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի խոսնակ Թեյմուր Աբդուլաևը:
Ըստ նրա, Ադրբեջանը Հունաստանին էլեկտրաէներգիա է մատակարարում Վրաստանի և Թուրքիայի տարածքով: Նույն կերպ առաքվել է էլէներգիան նաև Բուլղարիա, Ռումունիա և Հունգարիա:
Նա հավելել է, որ մոտակա ժամանակներս Ազերէներջին էլեկտրաէներգիա կմատակարար նաև Ավստրիա և Իտալիա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46325