Իրանը կշրջանցի ԱՄՆ պատժամիջոցները՝ նավթի վաճառքը կազմակերպելով «մոխրագույն շուկայում»

Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան հայտարարել է, որ Թեհրանն իր նավթը վաճառելու համար մոբիլիզացնում է բոլոր ռեսուրսները, ինչպես նաև օգտագործում է «մոխրագույն շուկան»՝ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները փոխհատուցելու նպատակով:

«Մենք մոբիլիզացրել ենք մեր երկրի բոլոր ռեսուրսները, նավթը վաճառվում է մոխրագույն շուկայում»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան, որի խոսքերը մեջբերել է Reuters-ը:

Զամանինիան չի նշել, թե հատկապես ինչ նկատի ունի «մոխրագույն շուկա» ասելով: Միևնույն ժամանակ, նա նման առևտուրը պատասխան է անվանել ԱՄՆ պատժամիջոցներին, որոնք Իրանը համարում է անարդար և անօրինական, այլ ոչ թե խարդախություն:


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/46308