ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի կողմից Իսրայելի լիակատար աջակցության մասին՝ Գազայի հատվածից հրթիռակոծության ֆոնին եւ պաղեստինյան կողմին կոչ արել բռնությունը դադարեցնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսրայելը դարձյալ զանգվածային հրթիռակոծության է ենթարկվում ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորումների կողմից: Մենք 100 տոկոսով աջակցում ենք իր քաղաքացիներին պաշտպանելու Իսրայելի ջանքերին… Դիմելով Գազայի բնակիչներին. Իսրայելի դեմ այդ ահաբեկչական գործողությունները ձեզ ոչինչ չեն տա, բացի էլ ավելի շատ տառապանքից:
Բռնությունը դադարեցրեք եւ աշխատեք խաղաղության հասնելու ուղղությամբ՝ դա հնարավոր է»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46301