ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Թուրքիայից պահանջել է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, քանի որ դա հղի է տարածաշրջանում լարվածության աճով:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգսացած է Թուրքիայի կողմից այն շրջանում ծովային հորատման աշխատանքներ սկսելու հայտարարված մտադրություններից, որը Կիպրոսի Հանրապետությունը հայտարարել է իր բացառիկ տնտեսական գոտին: Այդ քայլը խիստ սադրիչ բնույթ է կրում եւ հղի է տարածաշրջանում լարվածության աճով:
Մենք հաստատակամորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել այդ գործողությունները եւ հորդորում ենք բոլոր կողմերին՝ զսպվածություն դրսեւորել»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46300