ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել լրագրողներին՝ մամուլի ազատության միջազգային օրվա առիթով:
«Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր.
Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եւ այդ արժեքը մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք:
Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46215