Կանանց թիվը ՀՀ ԶՈՒ-երում կավելանա

Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը:


ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագիրն իրականացվում է 2014թ.-ից:


2019թ. ծրագրով նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է խթա­նել զին­ված ու­ժե­րի տար­բեր ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ներգ­րավ­ման նա­խա­ձեռ­նութ­յուննե­րը՝ հա­տուկ ուշադ­րութ­յուն դարձ­նե­լով խաղաղապահ ա­ռա­քե­լութ­յուննե­րին մաս­նակ­ցող ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ընդգրկմա­նը:

Ծրագրված միջոցառումները միտված են նաև պաշտպանական համա­կար­գում քա­ղա­քա­կա­նութ­յան մշակման և­ ո­րո­շում­նե­րի կայաց­ման գործընթաց­նե­րում կա­նանց մաս­նակ­ցութ­յա­ն խթանմանը, կա­նանց իրավունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան և հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ա­պա­հով­ման մշա­կույ­թի ձևավո­րմանը:


Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև համատեղ աշխատանքներ իրականացնել զինծառայողների երեխաների գերատեսչական խնամքի կենտրոնի ստեղծման հնարավորությունները դիտարկելու վերաբերյալ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46205