Զելենսկիի խորհրդականը բացառել է Դոնբասը և Ղրիմը ռազմական ճանապարհով վերադարձնելը

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդական Իվան Ապարշինի կարծիքով` Կիևը հնարավորություն չունի ռազմական ճանապարհով իր վերահսկողության տակ վերցնելու Դոնբասը և Ղրիմը:


«Եթե այսօրվա դրությամբ Դոնբասը 5 տարվա հեռանկար է, ապա Ղրիմը` ավելի հեռու հեռանկար: Սակայն ես այսօր մեր տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու հնարավորություն չեմ տեսնում»,- ասել է Ապարշինը Апостроф պարբերականին տված հարցազրույցում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46180