Ադրբեջանը 2019թ.-ին Չինաստանից կիրականացնի 43.400 կոնտեյներների տարանցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը:
Ըստ նրա, Ադրբեջանն այս տարի կտարանցի 900 հազար տոննա բեռ Չինաստանից: Նա նշել է, որ իրենք շարունակելու են աշխատանքներն այդ ծավալներն ավելացնելու համար:
Նրա խոսքով, Ադրբեջանի առևտրային նավատորմն ամենախոշորներից է Կասպից ծովում՝260 նավ:
Շահին Մուստաֆաևը հավելել է, որ Ադրբեջանը վերածվել է միջազգային տրանսպորտային միջանցքի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46179