SOCAR-ը դեռևս չի պատրաստվում վերականգնել նավթի արտահանումը Բաքու-Նովորոսիյսկ խողովակաշարով՝ ադրբեջանական հատվածում վերականգնողական աշխատանքների պատճառով: Այդ մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:
Նա ասել է, որ դեռևս չի կարող նշել նավթի արտահանման կոնկրետ ժամկետների մասին:
Ադրբեջանը դադարեցրել էր Բաքու-Նովորոսիյսկ ուղղությամբ նավթի արտահանումը մարտին:
SOCAR-ը նախատեսում է 2019թ.-ին Բաքու-Նովորոսիյսկով արտահանել 1.3 միլիոն տոննա նավթ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46173