Ապրիլին Վրաստանը Ռուսաստանից ձեռք է բերել 6 մլն խոր. մ գազ, ինչը կազմում է ամբողջ սպառման 3 տոկոսը: Մնացած 97 տոկոսը (177 մլն խորանարդ) ձեռք են բերվել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից և «Շահդենիզ» կոնսորցիումից:
Պարբերականը նշում է, որ դա 2017 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին դեպքն է, որ Վրաստանը ստացել է ռուսական գազ: Միևնույն ժամանակ, համաձայն հաշվեկշռի, Ռուսաստանից գազի ներկրումը մինչև տարեվերջ նախատեսված չէ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46165