ԱԺ նախկին պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի դուստրը հերթական արտոնությունը ստացավ կառավարությունից:
Գործադիրն այսօրվա իր նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Ալեքս տեքստիլ» ընկերությանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 14 մլրդ 127 մլն 414 հազար դրամի ներդրում հումքի ձեռքբերման, ինչպես նաև հավելյալ 1.5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի կառուցման շինարարական աշխատանքների համար:
Նշվում է, որ ներկայում առկա է 1104 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 400 նոր աշխատատեղ՝ 115 հազար դրամ միջին աշխատավարձով։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46164