Իրանական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող դրականորեն ազդել ճգնաժամի վրա․ Կատար

Իրանական նավթի արտահանման հանդեպ պատժամիջոցներից ազատելը չերկարաձգելու մասին Վաշինգտոնի որոշումը վնաս է հասցնում այն երկրներին, որոնք հույսը դնում են այդ մատակարարումների վրա։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ Բին Աբդուլռահման Ալ Տանին:


«Պատժամիջոցները պետք չէ երկարաձգել, քանի որ դրանք բացասական ազդեցություն են ունենում այն երկրների վրա, որոնք շահույթ են ստանում իրանական նավթից»,- հայտարարել է նա՝ հավելելով․


«Մենք չենք կարծում, որ միակողմանի պատժամիջոցները դրականորեն են ազդում ճգնաժամերի վրա, որոնք պետք է լուծվեն միայն երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46143