ԱՄՆ-ն ապագայում կարող է ընդունել ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Trend հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսօան Ուիլյամ Գիլը:
Նա նշել է, որ ներկայումս քննարկվում է այդ հնարավորությունը:
«Ինչպես տեղյակ եք, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և մենք պատրաստակամ ենք աշխատել կողմերի հետ, որպեսզի աջակցենք բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Այս կոնտեքստում ԱՄՆ-ն պատրաստ է ապագայում ընդունել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այժմ դա քննարկվում է: Մենք հույս ունենք, որ կկարողանանք ապագայում այդ դրական լուրը հայտնել», - ասել է փոխդեսպանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46141