Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականի աշնանը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանի հանդիսավոր նիստում, որը նվիրված էր Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյա հոբելյանին:
«2019 թվականի աշնանը մեր պետականության պատմության մեջ ևս մեկ Էջ կգրվի, երբ Վրաստանը դառնա Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր»,- ասել է Բախտաձեն:
Նրա խոսքով՝ երկրի իշխանություններն աշխատում են այն գերակայությունների վրա, որոնք գործողության գլխավոր ծրագիրն են լինելու նախագահման ժամանակաշրջանում: Վրաստանը նախագահությունը կընդունի նոյեմբերին Ֆրանսիայից, որը, իր հերթին, այն մայիսին կստանա Ֆինլանդիայից: Վրաստանն առաջին անգամ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կգլխավորի կես տարի՝ մինչեւ 2020 թվականի մայիսը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46098