Թուրքիայում դժգոհ են «Մուսուլման եղբայրներին» ահաբեկիչներ ճանաչելու ԱՄՆ մտադրությունից։
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիկը նշել է, որ նման որոշումը խնդիրների աղբյուր կդառնա ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Մերձավոր Արեւելքի համար։
«Եթե դուք այնպիսի կազմակերպությանը, ինչպիսին «Մուսուլման եղբայրներն» է, որը պահպանում է օրենքները եւ հեռու է մնում բռնությունից, ճանաչեք ահաբեկիչներ, ապպա տեղ կբացեք «Իսլամական պետության» համար։ Իհարկե, դա խնդիր կլինի ԱՄՆ-ի եւ Մերձավոր Արեւելքի համար»,- ասել է նա՝ հայտնում է Hurriet-ը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է «Մուսուլման եղբայրներին» արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46089