ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ապրիլի 25-ին հայտարարել է, որ մտադիր է 2020 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնի համար:
«Մենք պայքարում ենք մեր ժողովրդի հոգու համար: Եթե մենք Դոնալդ Թրամփին ութ տարի տանք Սպիտակ տանը, նա հիմնավորապես եւ ընդմիշտ կփոխի մեր ժողովրդի բնույթը: Ես չեմ կարող մի կողմ մնալ եւ նայել, թե ինչ է տեղի ունենում»,-ասել է նա՝ հայտարարելով նախընտրական մրցավազքին իր մասնակցության մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45861