Ռուսական առաջին ալիքի ուղիղ եթերում զանգել եւ խորհուրդներ են հարցրել ՀՀ վարչապետից

Ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում, «60 րոպե»հաղորդման ժամանակ հաղորդավարուհի Օլգա Սկաբեևան կապ հաստատեց Փաշինյանի հետ և խնդրեց խորհուրդ տալ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, թե ինչպես պետք է շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։


Ի պատասխան, վարչապետն ասաց, որ շատ կարևոր է համարում կոռեկտ լինել այս հարցում, որովհետեւ խոսելու է իր երկու գործընկերների մասին` ՌԴ նախագահի և Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին։


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցում շատ կարևոր է իրական երկխոսություն ձևավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որովհետև բոլորի համար հասկանալի է, որ երկխոսությունն այլընտրանք չունի։


«21-րդ դարում այլ կերպ լինել չի կարող։ Ուկրաինացի և ռուս ժողովուրդները, ինչպես նաև հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդներ են։ Եվ ես վստահ եմ, որ Ուկրաինան ու Ռուսաստան կվերականգնեն երկխոսությունը»,-հայտնեց ՀՀ վարչապետը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պետք է հարաբերություններ կառուցել պարզ ու անկեղծ ձևով, ինքն այդպես է շփվում բոլորի հետ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45810