Ադրբեջանը պատրաստ է օգնել Բելառուսին նավթի մատակարարման հարցում

Ադրբեջանը պատրաստ է օգնել Բելառուսին նավթամթերքի մատակարարման հարցում, ասել է Մինսկում երկրի դեսպան Լատիֆ Գանդիլովը:


Պատասխանելով ԲելՏԱ պետական գործակալության Ադրբեջանից Բելառուսին նավթ մատակարարելու հնարավորության մասին հարցին՝ դեսպանը նշել է, որ որևէ խոչընդոտ չի տեսնում դրա համար:


Միևնույն ժամանակ, դեսպանը նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանից Բելառուս նավթի փոխադրման բարդությունը և ամենաարդյունավետ եղանակները փնտրել, որոնք չեն հանգեցնի էներգիառեսուրսների թանկացմանը:


«Այստեղ ոչ մի խնդիր չկա, փոխադրման ուղիներից բացի, ինչը մեծապես ազդում է փոխադրվող նավթի վերջնարժեքի վրա», – ընդգծել է Գանդիլովը:


Նա ենթադրել է, որ առաքումը հնարավոր է Սև ծովի նավահանգիստների միջոցով:
Դեսպանը նշել է նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության մեծ ներուժը. «Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում, ուստի մեզ համար բացվում է եվրոպական շուկան, Ադրբեջանը գտնվում է Արևելքի վերին մասում՝ Բելառուսի համար բացելով Մերձավոր Արևելքի շուկան»:


Ինչպես հաղորդվել է, Բելառուսը նախատեսում է մինչև 2019թ.-ի վերջը ռուսականին այլընտրանքային նավթ ներմուծել: Առաքումները կարող են կատարվել Բալթյան և Ուկրաինայի նավահանգիստների միջոցով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45803