Դատախազությունը Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով փաստաթղթեր կուղարկի ՌԴ

Հայաստանի գլխավոր դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով համապատասխան փաստաթղթեր կուղարկի Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


Նրա խոսքով, իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն իրականացնելու համար. «Այս պահին պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում ՀՀ դատախազության կողմից կներկայացվի ռուսական կողմին»,-ասաց նա:


Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից մեզ հետ զրույցում հաստատել էին, որ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է։ Նա ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում։


Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:


ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45682