Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմեղմացնի Կիևի կողմից տարվող ուկրաինացման և միիլիտարիզացման քաղաքականությունը, սակայն նրանից չպետք է սպասել ուղենիշի կտրուկ փոփոխություն: Այդ մասին հայտարարել է փորձագետ Օլեգ Նեմենսկին:
Նա նշել է, որ հնարավոր է թուլանա պետության միջամտությունը կրոնական հարցերում և լեզվի հետ կապված խնդիրներին:
Ըստ նրա, Զելենսկուց չպետք է սպասել արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություն՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում կտրուկ շրջադարձեր չեն լինելու:
Նրա խոսքով, անփոփոխ կմնա նաև ՆԱՏՕ և ԵՄ ինտեգրվելու ուղենիշը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45672