Ադրբեջանն Իսրայելը համարում է բարեկամ երկիր ու ռազմավարական դաշնակից: Ադրբեջանի ու Իսրայելի կապերն այսօր զարգանում են բոլոր ոլորտներում: Իսրայելի կողմից օգտագործվող նավթի 65 տոկոսն առաքվում է Ադրբեջանից: Մենք շարունակելու ենք ապագայում նույնպես ամրապնդել Իսրայել-Ադրբեջան կապերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, փոխանցում է «Israel Hayom»-ը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև հատուկ հարաբերություններ են ձևավորվել:
Նա նշել է, որ Իսրայելն առաջին երկրներից էր, որ ճանաչեց Արդբեջանի անկախությունը: Նա հավելել է, որ իրենք ունեն հիանելի կապեր քաղաքական, ռազմական, մշակութային և առևտրային ոլորտներում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45664