Այս օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին եւ փողերի լվացմամբ զբաղվողներին. վարչապետ

Առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին եւ փողերի լվացմամբ զբաղվողներին:


Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայով խորհրդակցությանը:


Խորհրդակցության մասին տեսանյութով վարչապետը կիսվել է իր Facebook-յան էջում՝ գրելով. «Այս օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին: Մյուս մարդիկ այս օրենքի հետ առնչություն պիտի չունենան»:


Ավելի մանրամասն՝ տեսանյութում



 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45631