ԱՄՆ նախագահի աշխատակազմը, առանց պատճառաբանության, դադարեցրել է միջուկային մարտագլխիկների մասին տեղեկատվության բացահայտման պրակտիկան: Այդ մասին հայտնում է Associated Press-ը` ընդգծելով, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարության ոչ վաղեմի նամակում, որը ուղարկվել է ամերիկացի գիտնականների ֆեդերացիա, պաշտոնյաներն առաջին անգամ հրաժարվել են բացահայտել համապատասխան տվյալները:
Նշվում է, որ վերջին անգամ այդ տվյալները հրապարակվել են 2018-ին: Ըստ Սպիտակ տան` 2017-ի սեպտեմբերի դրությամբ ԱՄՆ-ն ունեցել է 3,8 հազար միջուկային մարտագլխիկներ:
Գործակալությունը նշում է, որ ռուսական իշխանությունները նույնպես գաղտնի են պահում միջուկային մարտագլխիկների մասին տեղեկությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45585