Թուրքիայում նախորդ տարի սկսված արժութային ճգնաժամը կարող է կրկնվել: Այդ մասին հայտարարել է ներդրումային հարցերոց փորձագետ Մաքս Լոխը:
Նա նշել է, որ թուրքերը մասայաբար փոխանակում են լիրան այլ արժույթների հետ:
Այս տարի թուրքական լիրան ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ արժեզրկվել է 9 տոկոսով:
Նրա խոսքով, լիրայի արժեզրկումը թաքցվում էր ԶԼՄ-ներից և ներդրումային համայնքից:
Ըստ նրա, Թուրքիայից կապիտալի արտահոսքը հանգեցրել էր մի շարք շուկաներում ճգնաժամային երևույթների և դա կարող է կրկնվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45550