Կառավարությունը կօպտիմալացվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:


Օրինագծին կողմ քվեարկեց 70 պատգամավոր, 40-ը՝ դեմ։ Ինչպես նախապես հայտարարվել էր, դեմ էին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։


Նախագիծը ենթադրում է նախարարությունների թվի կրճատում՝ 17-ից դրանց թիվը կհասնի 12-ի: Այդ ամենը կբերի նաև շուրջ 200 աշխատատեղի կրճատման։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45517