Կիպրոսը Վրաստանին հողակտոր է նվիրել` ի նշան բազմադարյան բարեկամության: Այդ մասին հայտնել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո. հայտնում է Грузия Онлайн-ը:
Նրա խոսքով` Վրաստանի քաղաքացիները, որոնք բնակվում են Կիպրոսում, ոչ միայն շատ են զարգացնում իրենց պետությունը` մշակույթի առումով, այլև մեծ մասնակցություն ունեն տնտեսական կառավարման գործընթացում:
«Մեր դարավոր հարաբերություններն ընդգծելու համար Կիպրոս պետությունը Վրաստանին հողակտոր է նվիրել, որպեսզի այդ շրջանում, որտեղ արդեն առկա են 10-րդ դարի ավերակներ, նոր վանք կառուցվի»,- ասել է Կիպրոսի նախագահը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45513