Թուրքիայի կողմից ձեռք բերվող Ս-400 համակարգերը կապահովեն Թուրքիայի խոշորագույն քաղաքների` Անկարայի և Ստամբուլի անվտանգությունը: Նման կարծիք Վաշինգտոնում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Հնարավոր է, որ Ս-400-ը կապահովի Անկարայի և Ստամբուլի անվտանգությունը»,- ասել է նա` հիշեցնելով, որ ամերիկյան Ֆ-35 կործանիչները կտեղակայվեն Մալաթիայի ավիաբազայում, որը գտնվում է թուրքական մայրաքաղաքից 600 կմ հեռու:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45383