Թուրքիայի ՏԻՄ ընտրությունները կարող են հիմք դնել նոր դարաշրջանի՝առանց իշխող իսլամիստական Արդարություն և զարգացում կուսակցության հսկողության: Այդ մասին հայտարարել է Institut Montaigne փորձագետ Սոլի Օզելը:
Նա նշել է, որ աստիճանաբար իսլամիստական շարժման քաղաքական գերակայություն ՏԻՄ մակարդակում հասել է ազգային մակարդակի ու ուժեղացրել է Թուրքիայի նախագահի դիրքերը:
Նրա խոսքով, 25 տարի շարունակ թուրքական իսլամիստական շարժումն աճ է ապրում, կոնսոլիդացնում էր իշխանությունը, սակայն այժմ բախվել է խնդիրների հետ:
Ըստ նրա, Էրդողանը շարունակում է մնալ ամենապոպուլյար քաղաքական գործիչն երկրում, սակայն նրա հետագա հռետորաբանությունը կապված է լինելու ուլտրաազգայնական, Ազգայնական շարժում կուսակցության հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45341