Ասանժը պետք է պատասխան տա իր արածների համար. Հիլարի Քլինթոն

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որն ապրիլի 11-ին կալանավորվել է Մեծ Բրիտանիայում, պետք է պատասխան տա իր արածների համար:


«Բանն այն է, որ նա պետք է պատասխան տա իր արածների համար, գոնե, ինչում նրան մեղադրում են»,- նշել է նա: «Ես իրոք փոքր-ինչ հեգնական եմ համարում, որ Ասանժը միակ օտարերկրացին է, որին ԱՄՆ ներկայիս վարչակազմն ուրախ է տեսնելու Միացյալ Նահանգներում»,- հավելել է նա:


Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօերին Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին այն բանից հետո, երբ Էկվադորը հրաժարվեց նրան ապաստան տրամադրել իր դեսպանատանը:


Ինչպես հայտնում է BBC-ին, հղում անելով Սքոթլենդ Յարդի մամուլի ծառայությանը, Ասանժը ձերբակալված է եւ գտնվում է Լոնդոնի կենտրոնում, որտեղ կմնա մինչեւ դատարան տեղափոխվելը:


2010 թ-ի դեկտեմբերի 7-ին Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալեց Ասանժին այն բանից հետո երբ վերջինս կամավոր ներկայացավ ոստիկանության բաժին, սակայն ինն օր անց Լոնդոնի Բարձր դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց նրան:


2012 թ-ին, երբ բրիտանական դատարանը նրան Շվեդիային արտահանձնելու գործով ձրբակալման սանկցիա տվեց, Ասանժը թաքնվեց Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45214