Մամուլ. Արթուր Վանեցյանի դիրքերն ամուր են` բաջանաղը մեկ այս պաշտոնն է ստանում, մեկ այլ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իշխանությունները մտադիր են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը հանձնել էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին, ով ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի բաջանաղն է: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես առաջադրել է Բաղրամյանի թեկնածությունը ՀԾԿՀ պետի պաշտոնում: Իսկ ֆորմալ ընտրությունը ԱԺ-ում տեղի կունենա հաջորդ քառօրյայի ժամանակ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց կառավարության կառուցվածքի իր տեսլականը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կառուցվածքը վերջնական է, որեւէ փոփոխության չի ենթարկվելու: Ենթադրելի էր, որ իշխանությունները այս հարցում որոշում չեն փոխի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Լուսավոր Հայաստանը» կառավարության կառուցվածքի մասով խոսակցություններ է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Դրանից հետո որոշվել է, որ մի քանի հարցերի վերաբերյալ պետք է քննարկում կատարվի, եւ հավանական է, որ դրա արդյունքում փոփոխություններ տեղի կունենան: Մեր տեղեկություններով` հատկապես քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օպտիմալացման չենթարկելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ «Լուսավոր Հայաստանը» այսօր տեղի ունեցող Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելու է օրենքի նախագիծ` գյուղատնտեսական կորպորացիաների մասին: Խմբակցությունը, փաստորեն, այս ոլորտով խիստ հետաքրքրված է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք Ձեր մի արտահայտությամբ աղմուկ առաջացրիք` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի մամլո խոսնակի` ՀՀԿ-ական լինելու հետ կապված, ինչպես ընդունված է հիմա ասել` «նա նույնպես մարդ է, չէ՞», չե՞ք վերանայել Ձեր մոտեցումը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանին։ «Տեսեք` ինձ համար արժեքային խնդիրը շատ հստակ է. կուսակցական, կոնկրետ դեպքում՝ մամլո խոսնակի ՀՀԿ-ական լինելը, այդ գաղափարախոսությունը կիսելը չի կարող չանդրադառնալ աշխատանքի որակի վրա»: Մամլո խոսնակն այլեւս ՀՀԿ-ական չէր, եւ հետո` Ձեզ էլ կասեն` «սորոսական» եք, որովհետեւ Ձեր` «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն գրանտներ է ստացել, կընդունե՞ք այդ մոտեցումը։ «Ես երբեք գաղափարների չեմ ծառայել, ես իրականացրել եմ ծրագիր, որի նպատակը ժողովրդավար Հայաստան կառուցելն էր»: Ի դեպ, տեղեկատվություն կա, որ Դուք, Ձեր ամուսինը բավականին մոտ եք եղել ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ «Բավականաչափ չենք եղել, պարզապես Կարեն Կարապետյանը գնահատել է իմ նկարիչ ամուսնու աշխատանքները»: Եվ քանիցս ՀՀԿ-ական կառավարությունը գնել է նրա աշխատանքները` սոլիդ գումարով, ու նվեր է տարել` արտասահմանյան այցերի ժամանակ․ հիմա Ձեզ կարո՞ղ ենք ասել նախկին «թալանչիների» հետ կապված մարդ։ «Դե` չէ, պարզապես աշխատանքը՝ որպես արվեստի գործ, գնահատվել եւ գնվել է»: Փաստորեն, երբ Ձեզ է վերաբերում, արվեստ է, երբ այլոց` «անտիարվեստ»։ «Գիտես, երբ ամուսինս սկսել է աշխատել Կարեն Կարապետյանենց տանը, այն ժամանակ Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» ղեկավարն էր, ՀՀԿ-ական չէր»: Ներողություն, բայց ի՞նչ էր անում Ձեր ամուսինը նրանց տանը։ «Դիզայն, նկարում էր»: Ֆրեզկա՞։ «Այո, կուզե՞ք ցույց տամ»: Ցույց է տալիս՝ հիասքանչ է, հիմա ինչպե՞ս են հարաբերությունները Կարեն Կարապետյանի հետ։ «Չկան հարաբերություններ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ հայտնի «Շմայս» մականունով, նախորդ տարվա դեկտեմբերին ընտանիքով մեկնել էր ԱՄՆ՝ նպատակ ունենալով մշտական բնակություն հաստատել այդ երկրում: Սակայն ԱՄՆ ներգաղթային ծառայության կողմից չեղյալ է հայտարարվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 10 տարվա ժամկետով տրամադրված մուտքի արտոնագիրը, եւ Մովսիսյանը ստիպված է եղել վերադառնալ Հայաստան: Հիմա նա կրկին մտադրություն ունի դիմելու ԱՄՆ դեսպանատուն նոր մուտքի արտոնագիր ստանալու համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում դատարան կուղարկվի 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործից անջատված մասը, որով ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որպեսզի գործի պատասխանատվությունը ամբողջությամբ չստանձնի, որոշել է մեղադրական եզրակացությունը դատարանում ներկայացնելու պատասխանատվությունը մասնատել:  Նա հանդիպել է դատախազության համակարգի աշխատակիցներին՝ վարչության պետերի, մարզային, քաղաքային դատախազներին, եւ առաջարկել է` «Մարտի 1»-ի քրեական գործի մեղադրականը ստորագրեն համակարգի գրեթե բոլոր դատախազները: Սա ճիշտ եւ ճիշտ նման է ՔԿՀ-ներում տիրող բարքերին. երբ 6 հոգանոց բանտախցում մեկին սպանում են, մյուս 5-ն իրենց պարտականությունն են համարում դիակին հարված հասցնելը, որպեսզի պատասխանատվությունը կիսվի, եւ որեւէ մեկը խցակիցներից չմատնի իրական մարդասպանին»:


«Փաստ» թերթը գրում է. «Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որտեղ ելույթ ունեցավ եւ վեհաժողովականների հարցերին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Փաշինյանից մեկ օր առաջ Ստրասբուրգում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Թերթի տեղեկություններով՝ վրացական կողմը ամեն ինչ արել է, որ Բախտաձեի ընդունելությունը մատուցվի ավելի ջերմ ու տպավորիչ, քան Փաշինյանինը: Իրականում առանձնակի տարբերություն գտնելը դժվար է: Ուշագրավ է, որ հերթական անգամ Վրաստանի ու Հայաստանի վարչապետների աշխատանքային գրաֆիկները համընկնում են: Դժվար է ասել, թե որքանով են օրինաչափ նման համընկնումները, սակայն փաստ է, որ նման դեպքերում երկրների համապատասխան կառույցները, որպես կանոն, հաշվի են առնում այդպիսի երեւույթները՝ ակամա «մրցակցությունից» շահող դուրս գալու նպատակով, որքան էլ այդ հանգամանքը, մեղմ ասած, առաջնային չէ նման այցերի պարագայում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանդիպումների ժամանակ կարծես չի վարանում շոշափել նաեւ ցավոտ թեմաներ` հիշեցնելով դիմացինի «մեղքերը»: Հերթական դրսեւորումը ԵԽԽՎ-ում էր: Մի կողմից` նա խոսել է ՀՀ-ում ԵԽԽՎ-ի դրական դերակատարության մասին, մյուս կողմից` Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելիս 2016թ. Ապրիլյան պատերազմի համար մեղադրական սլաքներ է ուղղել նաեւ եվրոպացիներին: «Չեմ կարող չնկատել, որ ԼՂ հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան եւ բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների եւ փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան»,-ասել է նա: Շատերը կհիշեն ԵԽԽՎ 2016թ. հունվարյան նստաշրջանում Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի մասին «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» սկանդալային բանաձեւը, որ ընդունվեց 98 կողմ, 71 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այն հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումներ էր պարունակում, մասնավորապես` «ջրամբարը գտնվում է Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից»: Այդ ժամանակ ԵԽԽՎ-ում քննարկվեց, բայց եւ մերժվեց Ուոլթերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» նախագիծը։ Ու, փաստորեն, Փաշինյանը հենց դրանք է մատնանշում` ընդգծելով, որ եվրոպացիներն այդ քննարկումներով, ըստ էության, թույլ տվեցին պատերազմի վերսկսումը: Ի դեպ, հետաքրքիր է, որ այն ժամանակ շատ գործիչներ, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կարծիք էին հայտնում, որ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը «ազդեցություն չի ունենա ղարաբաղյան կարգավորման վրա»։ Պարզվում է, սակայն, նաեւ դա է իր ազդեցությունն ունեցել»:


«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակցին դրոշի վիճակի համար նկատողություն արեց: Չնայած դա ամենեւին էլ նկատողություն չէր, դա պարզ ստորացում էր, նվաստացում: Վարչապետը հրապարակավ նվաստացրեց այն քաղաքացիներից մեկին, որոնց համար, պետական մակարդակով, օրացույցի 365/6 օրերից մեկը կարմիրով է նշվելու, որպես տոն: Ավելին՝ վարչապետը նույն աշխատակցին հրահանգեց լվանալ դրոշը, ստենդ պատրաստել, դրոշը դնել դրա վրա եւ աշխատանքից ազատման դիմում գրել: Չնայած վարչապետն իրավունք չունի մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատվելու դիմում գրելու հրահանգ տալ, եթե ինքը դեմ է նախկին իշանությունների գործելաոճին, եթե ինքը դեմ է անօրինականություններին, եթե ինքը կողմ է օրենքին: Ինչեւէ, դառնանք բուն թեմային: Ես միշտ երազել եմ մեր երկրի ղեկավարի աթոռին տեսնել մի մարդու, որը պատկառանք կտածի ՀՀ պետական դրոշի հանդեպ: Որովհետեւ դրոշը գաղափար է, հոգի, որով պետք է ապրենք, առաջնորդվենք, որը պետք է սիրենք մեր հայրենիքի չափ: Բայց, ներեցեք, նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ ՀՀ պետական դրոշի գույներով գուլպաներ էր նվիրել Կանադայի վարչապետին՝ ինքը նույնպես կրելով դրանցից:


Մի տեսակ անհասկանալի բան կա. կա՛մ վարչապետն այն ժամանակ չի հասկացել, որ դա ՀՀ դրոշն է, կա՛մ նոր է սկսել արժեւորել: Ինչ խոսք, պարզ երեւում էր, որ մաքսատան դրոշին «թշվառները» երկար ժամանակ ուշադրություն չեն դարձրել, բայց դրա համար ամբողջ աշխարհի առաջ նվաստացնել մարդուն, մեղմ ասած, ճիշտ չէր: Դրոշը բարձրում եւ մաքուր պահելու պարտականությունը բոլորինն է՝ մաքսատունը մաքրողներից մինչեւ տնօրեն, եւ, եթե աշխատակիցը մեղավոր է, նույնչափ մեղավոր է նաեւ վերադասը: Նույն տոնով ժողովուրդը կարող է խոսել Փաշինյանի հետ՝ պետական խորհրդանիշի գույներով գուլպա օտարերկրացուն «հագցնելու» համար: Ի դեպ, մաքսատան աշխատակցին նկատողություն անելուց առաջ կամ հետո վարչապետ Փաշինյանը պետք է գիտակցեր, որ փոշին մեր պետական դրոշն այնքան չի նվաստացրել, որքան նվաստացրել են վերջինիս ներքո ելույթ ունեցող տրանսգենդերը, անցյալ տարվա ապրիլ ամսին դրոշի գույներով կրծկալ կրող ֆեմինիստներն ու Ջասթին Թրյուդոյի ոտքերը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քննարկվում է ներդրումային 83 ծրագիր, ընդհանուր 3,3 միլիարդ դոլար ծավալով, որից 800 միլիոն դոլարի առնչությամբ արդեն կան արված որոշակի քայլեր: Նախարարի այդ հայտարարությունը բավականին հիշեցնում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ներդրումային հաշվետվությունները, որը եւս խոսում էր միլիարդների ծրագրերից: Սակայն երբ գալիս է այդ ամենի վերաբերյալ առարկայական հարցերի հերթը, պարզվում է, որ կոնկրետ պատասխանները կամ ցույց տալու գործերը այդքան էլ շատ չեն: Այստեղ փաստացի աշխատում է քարոզչական կամ տեղեկատվական ավանդական տրամաբանությունը, ըստ որի կարեւոր է դիտվում քաղաքացիներին հնչեղ թվեր մատուցելը, միլիարդներից խոսելը: Արդյո՞ք 3,3-ի մեջ կան այն միլիարդներից կամ այն թվերից, որոնց մասին նաեւ Կարեն Կարապետյանն էր խոսում, թե՞ այս դեպքում գործ ունենք բոլորովին նոր մտադրությունների կամ գաղափարների հետ: Բայց, մեծ հաշվով, դա էական չէ, որովհետեւ փաստացի մատուցման տրամաբանության մեջ խնդիրը, ըստ էության, Կարեն Կարապետյանի եւ նախկին համակարգի «միլիարդների» տրամաբանության մեջ է:


Միլիոնների կամ միլիարդի մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ դրանք կոնկրետանում են, առարկայանում: Եվ հենց դրանց կոնկրետացման ու առարկայացման համար պետք է խոսել շատ հստակ կանոնային փոփոխությունների, տնտեսական գործունեության համար շահեկան դաշտն ընդլայնող օրենսդրական նախաձեռնությունների եւ իհարկե՝ հարկային ռեֆորմի մասին: Միլիարդները գործարար հանրությանը չեն ասում ոչինչ եւ ոչինչ չեն ասում միջին խավին: Դա գուցե առկա «լյումպենի» սպառման նյութ է: Սակայն ժամանակակից աշխարհում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը չի կարող կայուն հիմնվել «լյումպեն» հանրության վրա եւ այդ հանրության վրա էլ ռեֆորմներ կառուցել: «Լյումպենը» ռեֆորմի ռիսկն է, խոչընդոտը, վտանգը, երբեմն թշնամին: Ռեֆորմացիայի շարժիչը կամ հենարանը արդիական հանրային շերտերն են: Իսկ նրանք սպառում են շատ կոնկրետ օրենսդրական քայլերը, ոչ թե «հռչակագրային միլիարդները»: Ըստ այդմ՝ նրանց հարցերն, օրինակ, հարկային օրենսդրության մասին է, որի շուրջ քննարկումները մի կողմից ուշանում են, մյուս կողմից՝ հանրությանն է մատուցվում Հարկային օրենսգրքի փոփոխության տարբերակ, որը, մեղմ ասած, սկզբունքորեն չի տարբերվում նախորդ իշխանության ընդունած օրենսգրքից, ընդ որում՝ դա մասնագետների գնահատմամբ: Սրանք լուրջ հարցեր են, որոնք պետք է լինեն տնտեսական քաղաքականության եւ դրա վերաբերյալ տեղեկատվական քաղաքականության առանցքում, ըստ այդմ՝ նաեւ խորհրդարանական օրակարգում: Վերջին հաշվով, փոքր-ինչ ձեւափոխելով հայտնի արտահայտությունը, կարող ենք արձանագրել՝ ասեք ինչպիսին է խորհրդարանի տնտեսական օրակարգը, եւ պարզ կլինի, թե ինչպիսին է տնտեսական քաղաքականության տրամաբանությունն ու վեկտորը: Այդ առումով, խորհրդարանի տնտեսական օրակարգը գոնե առայժմ առաջացնում է հարցեր»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում քննարկվել է ՄԱԿ-ի կողմից Հայաստանի բնապահպանության նախարարությանը 13 մլն 650 հազար դրամ արժողությամբ տրանսպորտային միջոց նվիրաբերելու հարցը: Չնայած պաշտոնապես նշվում է, որ այս նվիրատվությունը կատարվում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ շրջանակում, սակայն որոշ փորձագետներ կասկածներ ունեն, որ սա լատենտային կոռուպցիայի դրսեւորում է, երբ միջազգային կազմակերպությունը կաշառում է պետական կառույցին՝ իր համար շահեկան ծրագրեր առաջ մղելու նպատակով»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական մի շարք կառույցներում առանձնահատուկ «վերաբերմունք» ունեն գործուղումների եւ այդ գործուղումների համար հատկացվող դրամական միջոցների հանդեպ: Որոշ պաշտոնյաներ առիթը բաց չեն թողնում «կամանդիրովկա» մեկնել: Գործուղումներն, անշուշտ, բնական են, առանց դրա չի լինում: Ընդ որում, ձեւակերպումները, որպես կանոն, արվում են բացառապես օրենքի սահմաններում, անթերի օրինական: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ առանձին գերատեսչությունների ղեկավարներ հատկապես հանրապետության տարածքում սիրում են գործուղման գնալ ներկայացուցչական կազմով, ինչի արդյունքում մեկ օրվա գործուղումը երբեմն կազմում է, օրինակ, որեւէ վարչության պետի մեկ ամսվա աշխատավարձ՝ մոտ 300 հազար դրամ: Ի դեպ, մեր տեղեկություններով, շատերը սիրով են գործուղումների մեկնում շաբաթ եւ կիրակի օրերին, քանի որ այդ օրերի համար վճարվում են կրկնակի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում գործող ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության միջոցով օնլայն առեւտուր անող ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Պարզվում է՝ «Գլոբբինգ»-ը խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետեւանքով ՀՀ-ից պատվիրված ապրանքները հասնում են Մոսկվա, բայց այնտեղից Հայաստան չեն առաքվում: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ «Գլոբբինգ» ընկերությունից իրենց մեկնաբանել են. «Մոսկվայի փոստի հետ այլեւս չենք աշխատում: Ապրանքը երբ ուղարկում են Մոսկվայի փոստ, մենք այլեւս չենք գնում այնտեղից վերցնում»: Հարցնում եմ՝ ի՞նչ պետք է լինի իմ ապրանքի ճակատագիրը, ասում է. «Զանգեք Մոսկվայի փոստ, թող բերեն մեզ մոտ»: «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ դիմեց նաեւ «Գլոբբինգ», որտեղից հաստատեցին խնդրի առկայությունը՝ ասելով, որ մարտի 1-ից ՌԴ փոստային ծառայության հետ չեն աշխատում: Ու, փաստորեն, ստացվում է՝ «Գլոբբինգ»-ը հիմա խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետեւանքով ՀՀ քաղաքացիներն են տուժում, իսկ ինքը՝ «Գլոբբինգ»-ը՝ որպես մատակարար ընկերություն, չի ցանկանում պատասխանատվությունն իր վրա վերցնել»:


«Իրատես» թերթը գրում է. «Դպրոցներում համատարած լարվածության մթնոլորտ է. տնօրեններից սկսած մինչեւ հավաքարարներ վախենում են, որ ամեն մի բառ ասելուց կամ քայլ անելուց կարող է բողոք հասնել վերադասին, տվյալ դեպքում` նախարարություն։ Բոլորը բոլորին համարում են պոտենցիալ գործ տվող, ինչը «նոր» Հայաստանում ամենաբարձր մակարդակով խրախուսվում է։ Մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել դպրոցական ավարտական քննություններին, եւ, շառից-փորձանքից հեռու մնալու միտումով, դպրոցների ղեկավարները հրահանգել են ավելորդ ոչինչ չանել, նույնիսկ նախապես ծրագրված միջոցառումներն են չեղյալ հայտարարվել։ Տնօրեններն ուսուցչական կազմին հորդորել են անգամ ցածր դասարանցիների միջոցառումները, օրինակ, այբբենարանի հանդեսն անցկացնել շատ համեստ, առանց բեմականացումների։ Բազմաթիվ դպրոցներում, սակայն, շրջանավարտները չեն ենթարկվում այս սահմանափակումներին եւ վերջին զանգը կազմակերպում են սեփական պատկերացումների շրջանակում։ Մեզ փոխանցեցին, որ այսպիսի դպրոցներից մեկի տնօրենը բարկացել է. «Ուզում եք ինձ բռնե՞լ տալ, գործից հանե՞լ։ Ինչ ուզում եք արեք, բայց դպրոցի պատերից դուրս»։ Սրան զուգահեռ, ուսուցիչները դժգոհում են, որ նույնիսկ դիտողություն չեն կարողանում անել աշակերտներին, լինեն բարձր, թե ցածր դասարանցիներ. տարրական ու միջին դասարաններում` ծնողները, ավագ դպրոցում էլ` աշակերտները միանգամից նամակ են գրում ԿԳՆ։ Իսկ կրթության որակը գոնե մեկ տոկոսով այս ընթացքում փոխվե՞լ էր` հարցրի իրազեկ զրուցակցիս։ Պատասխանը խորհրդավոր ժպիտն էր. «Ո՞ր ուղղությամբ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքային նախկին իշխանությունների պատճառով բնակչությունը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Երեւանում տնկել են թեղի ծառեր, քանի որ դրանք էժան են ու խնամք չեն պահանջում: Դրա հետեւանքով Երեւանի այգիներում հատկապես ամռան ամիսներին ծառերի տակ եւ թփերի մոտ հնարավոր չի լինում կանգնել կամ նստել դրանցից «թափվող» միջատների ու խեժի պատճառով: Մասնագետների խոսքերով՝ միակ լուծումը քիմիական պայքարն է: Նախորդ տարի այդ պայքարը ուշացավ: Կարծես այս տարի եւս նույն խնդրի առաջ ենք կանգնում, քանի որ Երեւանում սրսկման աշխատանքներ դեռ չեն իրականացվում: Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասաց. «Հիմա արդեն զուգահեռ որոշ տեղերում բուժումներ կսկսվեն, հենց անձրեւային շրջանը կավարտվի, անմիջապես կսկսենք դեղերով մշակել»: Նա նաեւ մեկնաբանել է, որ այդ խնդիրը թեղի ծառատեսակի դեպքում է, իսկ Երեւանում թեղիները շատ են: «Հիմա դրանց դեմ պետք է արվի, խնամք՝ էտի տեսքով եւ հատուկ դեղերով մշակելով: Երկուսն էլ լիարժեք իրականացնելու ենք: Բայց գլոբալ խնդրի կարգավորումը միայն ծառատեսակի փոփոխությունն է»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45208

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

Alexistogel

Alexistogel

Alexistogel