Թրամփը Գոլանը «նվիրեց» հրեաներին. ԱՄՆ-Իսրայել տանդեմի մեսիջն Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անբաժան մաս ճանաչելու մասին հուշագիր է ստորագրել: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի անխախտ դաշինքը երբեք այդքան ամուր չի եղել, ինչպես հիմա:


Պաշտոնապես Սիրիայի տարածք համարվող Գոլանի բարձունքներն Իսրայելի վերահսկողության տակ անցան 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո: Իսրայելի կառավարությունն այն հրեական պետության մաս հռչակեց 1981 թվականին:


Արաբական աշխարհի մի շարք երկրներ կտրուկ հայտարարություններով են հանդես եկել՝ քննադատելով Թրամփի որոշումը: Սիրիան նույնպես հայտարարել է, որ Գոլանի բարձրունքներն իրենց անբաժանալի մասն են և իրենք պայքարելու են դրանց համար:


Թրամփի որոշումը փաստորեն նոր ստատուս-քվո է ստեղծում Մերձավոր Արևելքում:


ԱՄՆ-ի նախագահի որոշումն Իսրայելին ուղղված հստակ մեսիջ է՝ հրեական պետությունը շարունակելու է մնալ ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցն այդ տարածաշրջանում: ԱՄՆ-Իսրայել տանդեմի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ուղղված է Իրանի և նրա դաշնակիցների դեմ, այդ թվում՝ շիական առանցքը կազմաքանդելու ու իրանական ազդեցության գոտու չեզոքացմանը:


Սիրիան համարվում է Իրանի ռազմավարական դաշնակից, Իրանը միշտ էլ շահեր է ունեցել Սիրիայում ու այդ երկիրը շիական առանցքի կարևորագույն տարր է հանդիսանում:


Մերձավոր Արևելքում ծավալվող proxy war-ում ԱՄՆ-ն կանգնում է Իսրայելի կողքին, իսկ Իրանը՝ Սիրիայի, լիբանանյան Հզբոլահ շարժման կողքը, որպեսզի Իսրայելը շրջապատի իր դաշնակիցներով:


Գոլանի բարձունքներն ունեն ռազմավարական նշանակություն Իսրայելի համար, դրանք թույլ են տալիս հսկողություն հաստատել Իսրայելի հյուսիսային ամբողջ շրջանների նկատմամբ (Վերին Գալիլեա շրջանի անվտանգությունը), այնտեղ են կենտրոնացած նաև խմելու ջրի պաշարներ:


ԱՄՆ-ն տեսնելով Սիրիայում իրանական ազդեցության մեծացման տեմպերը զգուշացել է, որ Գոլանում կարող է մի օր կանգնած լինեն իրանական զորքերը կամ շիական զինվորական միավորումները: Կանխելով այդ սցենարը, Գոլանի բարձրունքներն ԱՄՆ-ն ճանաչել է իր ռազմավարական կարևորագույն դաշնակից՝ Իսրայելի մաս:


Իսրայելն այդ որոշումն օգտագործելու է Գոլանը հրեաներով բնակեցնելու, այնտեղ նոր ռազմական ենթակառուցվածքներ ստեղծելու համար, որոնք ուղղված են լինելու սիրիական և լիբանանյան տարածքները հսկելուն:


Իրանն ու Սիրիան Թրամփի այդ մեսիջին պատասխանելու են ամրապնդելով երկկողմ կապերը ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում, իսկ շիական խմբավորումերը փորձելու են քայլեր ձեռնարկել Գոլանը հետ բերելու համար՝այդ կերպ Մերձավոր Արևելքում նոր թեժ կետ կարող է ձևավորվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44391