ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու մասին որոշումը հակասում է միջազգային իրավունքին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Ոչ ոք մտածել անգամ չէր կարող, որ Ամերիկայում իշխանության գլուխ կգա մի պարոն, որը, ի հեճուկս միջազգային դրույթների, միակողմանի կարգով զավթիչին կփոխանցի այլ երկրին պատկանող տարածքը»,- ասվում է նրա պաշտոնական կայքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44387