Սաուդյան Արաբիան դատապարտել է Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին ԱՄՆ վարչակազմի որոշումը: Այս մասին հայտնել է Սաուդյան մամուլի գործակալությունը, որը կառավարական լրատվական գործակալություն է:
«Սաուդյան Արաբիայի թագավորությունը ամբողջությամբ մերժում է եւ դատապարտում ամերիկյան վարչակազմի հայտարարությունը օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին»,- նշված է հայտարարության մեջ:
ԱՄՆ գործողությունները «ՄԱԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների ակնհայտ խախտում են», ընդգծել է գործակալությունը: Սպիտակ տան հայտարարությունը «բացասական ազդեցություն կունենա Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացի, տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա», կարծում է Էր Ռիադը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44372