Ռազմական փորձագետ. Վրաստանը շարունակելու է մնալ արտադաշինքային պետություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ոչ միայն ռազմական է, այլ նաև քաղաքական: Թբիլիսիում Դաշինքի քարտուղարի կողմից հնչեցրած հայտարարությունները մենք արդեն լսում ենք տասնյակ տարիներ: Սակայն Վրաստանը շարունակելու է մնալ արտադաշինքային պետություն: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Սերգեյ Լիպովոյը:


Նա նշել է, որ Վրաստանի նման երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին խնդիրներ է ստեղծում Դաշինքի համար: ՆԱՏՕ-ն չի ցանկանում սրել հարաբերությունները ՌԴ-ի հետ:


Ըստ նրա, Վրաստանն ունի վիճելի տարածքներ՝ Հարավային Օսիա և Աբխազիա:Դաշինքի կանոնադրության համաձայն Վրաստանը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին:


Յենս Սթոլթենբերգը Վրաստանում հայտարարել է, որ այդ երկիրն անպայման դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44358