ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Թուրքմենստանը կօգտագործի դեպի Արևմուտք իր գազն արտահանելու հնարավորությունները՝Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման հետ կապված:
Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահի՝ Նովրուզի կապակցությամբ Թուրքմենստանի նախագահին հղված նամակում:
Խոսքը գնում է Տրանսկասպյան գազամուղի մասին, որով նախատեսվում է թուրքմենական գազը Կասպից ծովի հատակով անցնող գազամուղով հասցնել Ադրբեջան՝այնտեց դեպի Արևմուտք:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44299