Նաիրի Հունանյանն ԱԱԾ գործակա՞լ է եղել․ Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու հարցը։ Այս մասին Արթուր Վանեցյանն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։


ԱԱԾ տնօրենը մարտի 22-ին հայտարարել է, որ հատուկ ընթացակարգից հետո կհրապարակվի այն, ինչ եղել է՝ չնշելով սակայն կոնկրետ ժամկետներ։


«Հոկտեմբերի 27-ի» գործի ու դրա իրագործման գլխավոր դերակատար Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին քննարկումները վերստին ակտիվացան օրեր առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի բաց նամակի հրապարակումից հետո։


«Հոկտեմբերի 27-ից հետո ինձ, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին Գորիկ Հակոբյանը ներկայացրել է մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է», - ասված էր Շիրխանյանի նամակում:


«Այո՛, ես տեղեկություներ ունեմ, բայց ես ո՛չ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ո՛չ՝ կհերքեմ, գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունն է, բոլոր հարցերով դիմեք ՀՔԾ-ին», - հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։



Հարցին՝ Դուք նո՞ւյնպես տեղեկություններ եք ունեցել, որ նա գործակալ է եղել, Վանեցյանը կրկնվեց․«Էլի եմ ասում՝ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ այդ ասվածը։ Գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը, երբ անհրաժեշտություն լինի, այդ հարցին կպատասխանի։ Մեկ անգամ ևս շեշտում եմ՝ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ։ Վստահեցնում եմ՝ հատուկ ընթացակարգից հետո կհրապարակվի այն, ինչ եղել է»։


1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։


2003-ի դեկտեմբերին դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս ռուսերենով հրապարակված իր «Կյանք և ազատություն» խորագրով գրքում մանրամասն նկարագրել է Հոկտեմբերի 27-ի դեպքերը։


Նա ոչ մի անգամ չի խոսում Նաիրի Հունանյանի ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքի մասին, որն իր նամակում հիշեցնում է Վահան Շիրխանյանը։ Ավելին՝ Քոչարյանը Նաիրի Հունանյանին եւ նրա հանցակիցներին համարում է «մի քանի ծայրահեղականներ»՝ նշելով, որ Հայաստանի բնակչության մի մասը դեռ երկար հրաժարվում էր ընդունել ակնհայտը. «հինգ ծայրահեղական ներխուժել են խորհրդարան ու տասնյակ ականատեսների աչքի առաջ սպանել ութ մարդու՝ հայտարարելով, որ այդ կերպ ցանկանում էին փողոց հանել ժողովրդին ու փոխել իշխանությունը, չէին թաքցրել ո՛չ իրենց անունները, ո՛չ էլ նպատակները: Ճշմարտությունն այնքան պարզունակ էր, որ շատերն ուղղակի չէին ուզում հավատալ դրան:


Հավանաբար, զոհվածների հարազատների համար հոգեբանորեն շատ ավելի հեշտ կլիներ, որ իրենց հարազատները ծավալուն դավադրության զոհ լինեին, քան հաշտվել մտքի հետ, որ նրանց կյանքն ընդհատվել հինգ տականքի պատճառով, որոնք համարձակվել էին ահաբեկչական գործողություն կատարել… Ողբերգությունից շատ չանցած հանդիպեցի զոհվածներից մեկի՝ Յուրի Բախշյանի կնոջ հետ: Նա հարցրեց. «Ինչպե՞ս թե: Եկել է ինչ-որ Նաիրի Հունանյան,- անհայտ-անանուն մեկը,- ու առանց որևէ պատճառի պարզապես վերցրել ու սպանե՞լ է նրանց»: Ի՞նչ ասես սրան: Դավադրությունների տեսությունը կենսունակ է:


Իսկ ինձ համար իրականությունն ընդունելու մարդկանց անկարողությունը պատճառ դարձավ նաև, որ կատարվածից հետո այլևս չէի կարող շփվել Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ: Ու շատ եմ ափսոսում, որ այդպես եղավ, որովհետև ես ու Վազգենն իսկապես մտերիմ ընկերներ էինք»:


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44277

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online