Զուրաբիշվիլիի ՀՀ այցից հետո Վրաստանում հայկական եկեղեցիների շուրջ վեճերը կրկին թեժացել են

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայաստանյան այցից հետո Վրաստանում հայկական եկեղեցիների հարցը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել. Վրաստանում հայկական եկեղեցիների թվի, ծագումնաբանության, անմխիթար վիճակի շուրջ վեճերը կրկին թեժացել են:


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով երկու հարևան երկրների միջև թերևս ամենակնճռոտ այդ հարցին, հայտարարել է, թե Վրաստանն է պատասխանատու իր տարածքում պատմական հուշարձանների վերականգնման համար, սակայն, դա պետք է արվի քայլ առ քայլ:


Զուրաբիշիվիլին առաջարկել է գիտական փորձաքննություն անցկացնել և պարզել որոշ եկեղեցիների ծագումնաբանությունը, եկեղեցու ընտրության իրավունքն, ինչպես Վրաստանի նախագահն է ասել, Հայաստանինն է:


Վիրահայոց թեմի խոսնակ Սուսաննա Խաչատուրյանն «Էխո Կավկազա» ծրագրի Թբիլիսիի թղթակցի հետ զրուցում հիշեցրել է, որ նախ` Վրաստանը չունի ռեստիտուցիայի մասին օրենսդրություն, որը թույլ կտա վերադարձնել իսկական տիրոջը խորհրդային ռեժիմի կողմից խլված գույքը։


«Իրավաբանորեն թեմի բազայում գրանցված չեն անգամ այսօր գործող հայկական եկեղեցիները. նման կարգավիճակ ունեն թե՛ գործող, թե՛ չգործող, թե՛ փլուզման եզրին հայտնված կոթողներ», - նշել է Վիրահայոց թեմի խոսնակը:


Վրաց իրավապաշտպան Մակո Գավթաձեի խոսքով՝ Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջ զարգացումները ցույց են տալիս Վրաստանի կառավարության անտարբերությունը երկրում ապրող այլ կրոնական համայնքներին հուզող խնդիրների նկատմամբ, բացի այդ հերքում կրոնական փոքրամասնությունների անցյալը, նպաստում նրանց հետքերի վերացմանը։


19-րդ դարում կառուցված եկեղեցին վերադարձնելու պահանջով, ի դեպ, Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն՝ չնայած հայերի շարունակական բողոքներին:


Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակամաձեն, սակայն, համաձայն չէ այդ քննադատության հետ: Նա մատնանշում է վիճակագրությունը. - «2014 թվականից Վրաստանի կառավարությունը չորս կրոնական համայնքներին, այդ թվում՝ հայկական թեմին «մասնակի փոխհատուցել է» խորհրդային ռեժիմի հասցրած վնասները: Հայկական եկեղեցու դեպքում այդ փոխհատուցումը կազմել է մոտ 225 հազար դոլար»:


Վաշակամաձեն հայտնել է, որ Վիրահայոց թեմը Վրաստանի տարածքում շուրջ 442 եկեղեցի համարում է հայկական, 2014 թվականին նման ցանկ է ներկայացրել՝ հիմնականում նշելով եկեղեցիների գտնվելու վայրն ու անվանումը: Այլ ապացույցներ, Վաշակամաձեի խոսքով, ինչպես, օրինակ, պատմական աղբյուրներ, ներկայացվել է միայն 20 եկեղեցու դեպքում։


Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Վրաստանում գործում է 2001 ուղղափառ եկեղեցի, 277 մզկիթ, հայկական եկեղեցու 58 տաճար և 31 եկեղեցի, որոնք պատկանում են կաթոլիկներին։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44263

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online