Իսլամաբադը շարունակում է աջակցել Բաքվի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հարցում: Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին:
«Պակիստանն ուրախ է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում և շարունակելու է աջակցել: Պակիստանը չի ճանաչում Հայաստանը` որպես պետություն, և հույս ունի, որ հակամարտությունը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44253