The New York Times. Գոլանի մասով Թրամփի հայտարարությունը նվեր է Ասադին, Իրանին և Հզբոլահին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գոլանյան բարձրունքները պետք է փոխանցել Իսրայելին՝ այդ կերպ ընտրություններից առաջ նվեր անելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, փոխանցում է The New York Times-ը:


Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Ֆրեդ Հոֆը հայտարարել է, որ Թրամփի այս հայտարարությունը կողջունեն Իսրայելի թշնամիները՝ Իրանն ու Հզբոլահը, որոնք այդ քայլն իրենց հետագա ահաբեկչական գործողությունների համար պատրվակ կօգտագործեն:

Ըստ նրա, դա նաև թույլ կտա Ասադին բոլոր ուշադրությունն իր ռազմական հանցագործություններից շեղել դեպի Իսրայելի օկուպացիա:


Փորձագետ Հուսեյն Իբիշը հայտարարել է, որ Թրամփի հայտարարությունը շրջադարձ է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ և նախընտրական օգնության՝օտարերկրյա պետության քաղաքական գործիչ Նեթանյահուին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44249