Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ասել է. վարչապետի խոսնակը՝ Սեմերիկովի հայտարարության մասին

Վալերի Սեմերիկովի հայտարարությունը բավականին ինֆորմատիվ է և ինքնաբավ. նշված հարցում կա դրա պատասխանը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հայտարարությունն այն մասին, որ կազմակերպության անդամ-պետություններին ուղարկվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի համաձայնեցման վերաբերյալ փաստաթղթերը:


«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կայացած մամուլի ասուլիսին ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի հարցով սպառիչ պատասխան տվել է»,- նշել է խոսնակը:


 


Հիշեցնենք, ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվի առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի. «Նման բան լինել չի կարող», -ասել էր նա:


Մինչդեռ երեկ, ասուլիսից մեկ օր անց, Վալերի Սեմերիկովը հայտարարեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի առաջադրվելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44185