ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է երեք տարվա ընթացքում 6 միլիարդ դոլարի ներդրում կատարել M1 Abrams տանկերի արդիականացման նպատակով: Այդ մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հաջորդ երեք տարա ընթացքում մենք ավելի քան 6 միլիարդ դոլար կներդնենք M1 Abrams տանկերի կատարելագործման եւ արդիականացման գործում»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:
«Դա գրեթե կրկնակի ավելի է, քան նախորդ վարչակազմը ներդրել է ութ տարում»,- ընդգծել է նա: 2020 ֆինանսական տարվա բյուջետային պահանջում, որն անցյալ շաբաթ Սպիտակ տունն ուղարկել է Կոնգրես, առաջարկվում է պաշտպանության ծախսերն ավելացնել 5 տոկոսով՝ մինչեւ 750 միլիարդ դոլար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44168