Աստանան անցյալում է. Ղազախստանի խորհրդարանն այն անվանափոխեց Նուրսուլթան

Ղազախստանի խորհրդարանը հաստատեց մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունեց Ղազախստանի սահմանադրության մեջ Նուրսուլթան Նազարբաևի պատվին արվող համապատասխան փոփոխությունը, որն առաջարկել էր նրան այդ պաշտոնում փոխարինած Քասիմ Ժոմարտ Տոկաևը:


Հիշեցնենք, Նուրսուլթան Նազարբաևը նախօրեին հայտարարեց իր հրաժարականի մասին:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44122