Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարականի մասին։ Այս մասին նա հայտնել է ազգային հեռուստաընկերության եթերում։
«Ես որոշել եմ վայր դնել իմ լիազորությունները որպես երկրի նախագահ», - ասել է նա՝ հավելելով, որ լրանում է նրա պաշտոնավարման 30 տարին։ «Ժողովուրդն ինձ հնրավորություն է տվել լինել Ղազախստանի առաջին նախագահը», - հավելել է նա։
Նախագահի լիազորությունները մինչեւ երկրի ղեկավարի ընտրություններն իրականացնելու է Սենատի նախագահ Քասիմ-Ժորմաթ Տակոեւը։
Նազարբաեւը ղեկավարում է Ղազախստանը 1990 թ-ի ապրիլի 24-ից, սկզբից որպես Ղազաստանի ԽՍՀ ղեկավար։ 2015 թվականին նա վերընտրվեց 5-րդ անգամ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44068