Երևանի փոքր կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի հատվածներից մեկը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ: Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում:
Ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի առաջարկությանը:
Հրապարակի բացման արարողությունը տեղի կունենա մարտի 26-28-ն ընկած ժամանակահատվածում, երբ Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի
Նշենք, որ 2019 թ. նշվում է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակը: Անցած տարի հունիսին ԵԽ նախարարների կոմիտեի նիստում առաջարկվել է ԵԽ անդամ պետություններում կազմակերպության հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որևէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44063