Անկարան չպետք է արդարանա Վաշինգտոնի առջև` կապված Ռուսաստանից Ս-400 համակարգեր գնելու հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավարի խորհրդական Յասին Աքթայը:
«Մենք միշտ գործում ենք դաշնակցային հարաբերությունների շրջանակում և խնդիրներ չենք ստեղծում դաշնակիցների համար անվտանգության ոլորտում: Հակառակը` ԱՄՆ-ն է նման խնդիրներ ստեղծում: Նրանք համագործակցում են ահաբեկիչների հետ, որոնք մեզ սպառնում են: Եթե կա մեկը, ով պետք է արդարանա, ապա դա ԱՄՆ է»,- ասել է Աքթայը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44049